Միջազգային 

Հայաստանի և Ղրղզստանի` ԵՏՄ-ին անդամակցելու գործընթացն ընթանում է ըստ ժամանակացույցի. Ղազախստանի ԱԳՆ

analitik.am

Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության Հայաստանի և Ղրղզստանի գործընթացը շարունակվում է ըստ ժամանակացույցի: Ինչպես տեղեկացնում է  Rianovosti-ին, այս մասին հայտարարել է Ղազախստանի արտգործնախարար Երլան Իդրիսովը:

 

«Ամեն ինչ ընթանում է ըստ նախագահների կողմից հաստատված ծրագրի ու ժամանակացույցի»,-ասել է Իդրիսովը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո:

 

«Հայաստանը գրեթե մուտք է գործել մեր կազմակերպություն: Այն ավելի շուտ կանդամակցի, քան Ղրղզստանը: Մնացել են որոշ տեխնիկական պահեր, և մենք այժմ զբաղված ենք դրանք լուծելով»-ասել է ղազախ նախարարը:

 

Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը մայիսի 29-ին Աստանայում ստորագրել էին Եվրասիական տնտեսական միության մասին համաձայնագիրը, որն ուժի մեջ է մտնելու 2015թ.-ի հունվարի 1-ից:

Եվրասիական միությանն անդամակցելու մտադրության մասին արդեն հայտարարել են Երևանն ու Բիշքեկը:

 

Նույն շարքից