Միջազգային 

«Դոկտրինա» կենտրոնը նոր տվյալներ է ներկայացրել Ադրբեջանի զինված ուժերի կորուստների մասին

analitik.am

Ադրբեջանական «Դոկտրինա» ռազմական հետազոտությունների կենտրոնն այսօր ներկայացրել է այս պաշտպանական ու անվտանգության ոլորտում Ադրբեջանի կրած կորուստների մասին տվյալները: Դրանց համաձայն, հաշվետու ժամանակահատվածում զոհվել է 68 և վիրավորվել է 108 զինծառայող:

 

Զոհերից 27-ը մարտական կորուստներ են, որից 24-ը զոհվել են հայկական կողմից արձակված կրակոցներից, իսկ 3-ը՝ ականների վրա պայթելու հետևանքով: Մնացյալ 41 զոհերը ոչ մարտական կորուստներ են: Նախնական տվյալներով՝ հուլիսի 31-ից մինչև օգոստոսի 5-ն ընկած ժամանակահատվածում առաջնագծում գրանցվել է 14 մարտական կորուստ: Ոչ մարտական կորուստներն ունեն հետևյալ պատկերը. 10 զինծառայող զոհվել է ավտովթարների, 6-ը՝ ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով, 1-ը՝ չպարզված հանգամանքներում, 8-ը մահացել են հիվանդություններից, 2-ը՝ դժբախտ պատահարի հետևանքով, 14-ն ինքնասպանություն են գործել:

 

Զոհված զինծառայողներից 60-ը բաժին են ընկել Պաշտպանության նախարարությանը, 3-ը՝ Արդարադատության նախարարությանը, 2-ը՝ Ներքին զորքերին, 3-ը՝ Պետական սահմանային ծառայությանը: 108 վիրավորներից 21-ը բաժին են ընկել ոչ կանոնադրական հարաբերություններին, 8-ն ինքնասպանության փորձեր են, 25-ը վիրավորվել են հայկական կողմից արձակված կրակոցներից (որոնցից 10-ը գրանցվել են հուլիսի 31-ից օգոստոսի 5-ին), 9-ը պայթել են ականների վրա, 3-ը՝ նռնակի պայթյունի հետևանքով, 37-ը վիրավորվել են ավտովթարների, 2-ը՝ զորավարժությունների ժամանակ, 2-ը՝ դժբախտ պատահարի հետևանքով, 1 զինծառայող էլ թունավորվել է: Վիրավոր զինծառայողներից 93-ը ներկայացնում են Պաշտպանության նախարարությունը, 1-ը՝ Արդարադատության նախարարությանը, 7-ը՝ Ներքին զորքերին, 7-ը՝ Պետական սահմանային ծառայությանը:

 

Վիրավոր զինծառայողների մեծ մասը վերադարձել է ծառայության: Հաշվետու ժամանակահատվածում 1 նորակոչիկ զոհվել է ավտովթարի հետևանքով: Հիշեցնենք, որ «Դոկտրինա» ռազմական հետազոտությունների կենտրոնը հուլիսի 31-ին նույնպես հրապարակել էր այս տարվա առաջին 7 ամիսներին պաշտպանական ու անվտանգության ոլորտում Ադրբեջանի կրած կորուստների մասին տվյալները: Դրանց համաձայն, հաշվետու ժամանակահատվածում զոհվել էր 50 և վիրավորվել էր 98 զինծառայող:  

Նույն շարքից