ԱՄՆ-ի Vella Gulf հրթիռային հածանավը մտել է Սև ծով: Այդ մասին ասվում է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի մամուլի հաղորդագրությունում:
Ամերիկյան հածանավի՝ Սև ծովի ջրատարածք մտնելու նպատակը «տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովումն է»:
«Vella Gulf հածանավի առաքելությունը ընդհանուր նպատակների իրականացման շուրջ աշխատանքներում օպերատիվ փոխգործակցութան բարելավումն է, ինչպես նաև ՆԱՏՕ-ի դաշնակիցների և տարածաշրջանում գործընկերների հավաքական անվտանգության ուժեղացման գործում Միացյալ Նահանգների հավատարմության ցուցադրումը», - ասվում է հաղորդագրությունում, հաղորդում է Gazeta.ru-ն:
Նշվում է, որ հուլիս 7-ին հածանավն արդեն մտել էր Սև ծով ՆԱՏՕ-ի ականորսության զինավարժություններին մասնակցելու նպատակով: