Միջազգային 

Ռուսաստանը պետք է փոխի Ուկրաինայի նկատմամբ ուղեգիծը. Օբամա

Ռուսաստանը պետք Է փոխի Ուկրաինայի նկատմամբ ներկայիս ուղեգիծն, այլապես նա կշարունակի հանդիպել արևմուտքի կողմից պատժամիջոցների կիրառմանը: Oգոստոսի 6-ին կայացած մամուլի ասուլիսում ԱՄՆ-ի այս դիրքորոշումը շարադրել է նախագահ Բարաք Օբաման: Նրա գնահատմամբ՝ Ուկրաինայի ճգնաժամի շուրջը տարաձայնությունների առնչությամբ Արևմուտքի կողմից կիրառվող պատժամիջոցները «վիթխարի ճնշում և լարվածություն են գործում Ռուսաստանի տնտեսության վրա»: «(Ռուսաստանի) տնտեսության աճը կանգ է առել»,- կարծում է ԱՄՆ-ի վարչակազմի ղեկավարը:     

 

Այնուհետև Օբաման կոչ Է արել շուտափույթ սկսելու «լուրջ բանավեճեր»՝ նպատակամղված Ուկրաինայի ճգնաժամի հաղթահարմանը և հասկանալ Է տվել, որ Վաշինգտոնն այս փուլում քննարկում Է Կիևին զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարումների հնարավորությունը: «Եթե մենք տեսնենք ներխուժում Ռուսաստանի կողմից, դա այլ հարց կլինի: Առայժմ դա չկա: Մենք ամբողջ անհրաժեշտ օժանդակությունն ենք տրամադրում Ուկրաինայի կառավարությանը և զինվորականներին»,- հայտարարել Է Օբաման: «Լավագույնն, ինչ մենք կարող ենք անել Ուկրանիայի համար, ջանալն Է վերադառնալու» հիմնախնդրի լուծման «դիվանագիտական ուղի», ընդգծել Է Օբաման, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

 

Նույն շարքից