Միջազգային 

Լուգանսկի մարզում ուժային գործողության իրականացման ժամանակ զոհվել Է շուրջ 1,5 հազար մարդ

analitik.am

Լուգանսկի մարզում Կիևի կողմից ուժային գործողության իրականացման ժամանակ զոհվել Է շուրջ 1,5 հազար մարդ: Այս մասին «5-րդ ալիքի» եթերում հայտարարել Է Լուգանսկի մարզի նահանգապետի պաշտոնակատար Իրինա Վերիգինան:


 «Ամբողջությամբ վերցված, Լուգանսկի մարզում կա մինչև մեկուկես հազար զոհված»,- ասել Է Վերիգինան: 

 

ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչությունն Ուկրաինային նվիված իր զեկույցում, որը ներկայացվել Է օգոստոսի սկզբին, Ուկրաինայի արևելքում ուժային գործողության սկզբից ի վեր սպանվածների քանակը գնահատել Է 1367:

 

Ուկրաինական բանակը Դոնբասում ուժային գործողությունն սկսել Է ապրիլին, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

 

Նույն շարքից