Տնտեսություն 

Առաջարկել ենք «օդի փողը» հանել նոր ընկերությունների համար. Տաթևիկ Ռևազյան

analitik.am

Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը կարևորում է փոքր ավիացիայի ոլորտի զարգացումը, ինչի համար մտադիր են օրենքը փոխել, որովհետև այսօր գրեթե անհնար է Հայաստանում գրանցել գերթեթև օդանավերը:

Լրագրողների հետ հանդիպմանն Ռևազյանը հայտնեց, որ շատ կարևոր է նոր ավիաուղիներ բերել, հատկապես լոուքոսթերներ. «Մենք կոնկրետ օրենքի փոփոխության առաջարկ ենք անելու օդի փողի հետ կապված: Ոլորտում խոչընդոտներից մեկն այն է, որ ծախսերը շատ բարձր են Հայաստանում: Եվ «Զվարթնոցի» սակագներն են բարձր, և օդի փողը (10 հազար դրամ) քիչ գումար չէ»:

Կոմիտեի ղեկավարը նշեց, թե առաջարկում են օդի փողը հանել նոր ուղղությունների համար, որովհետև երբ ավիաընկերությունը նոր ուղղություն է զարգացնում, դա շատ ռիսկային է իր համար:

Նույն շարքից