Միջազգային 

Մայդանում բախումների հետեւանքով տուժել են իրավապահներ եւ ակտիվիստներ

Կիեւի Մայդանում երեկ՝ օգոստոսի 6-ին, դիմադրության արդյունքում տուժածներ կան ինչպես իրավապահների, այնպես էլ ակտիվիստների կողմից: Հայտնի է նաեւ հասարակական կարգի խախտման համար առաջին ձերբակալվածների մասին տվյալներ, հաղորում է UNN-ը:


Հայտնի է դարձել, որ «Կիեւ-1» մայրաքաղաքային գումարտակի առնվազն երեք մարտիկ գանգուղեղային վնասվածք են ստացել: Տուժածները հոսպիտալացվել են:


Իրավապահները իրենց բարիկադները պաշտպանող մի քանի մարդկանց են ձերբակալել:


Մասնավորապես, հաղորդվում է, որ բողոքողները դիմադրություն են ցույց տվել իրավապահներին: Նրանք զինված են հրազենով, ոստիկանների վրա են շպրտում սալարկներ եւ «մոլոտովյան կոկտեյլ»:


Այժմ Մայդանի ողջ տարածքը հսկում են շտապ օգնության մի քանի մեքենաներ:


Նույն շարքից