Միջազգային 

Արեւմուտքի պատժամիջոցներն ուղղված են անձամբ Պուտինի դեմ.Ռոգոզին

Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը վստահ է, որ արեւմտյան պատժամիջոցներն ուղղված են անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ, ոչ թե առանձին պաշտոնյաների: Այդ կապակցությամբ, Ռոգոզինը կոչ է արել բոլորին չնահանջել տիեզերական ոլորտն արդիականացնելու ծրագրերից, հաղորդում է Gazeta.ru-ն:


«Այդ իրավիճակում, ես կարծում եմ, մեզ բոլորիս հասկանալի է, որ մենք պետք է թիկունք կանգնենք, օգնենք երկրի ղեկավարին, որն իր վրա է վերցրել ողջ պատասխանատվությունը՝ այս ծանր պայմաններում դիմակայել ճնշմանը եւ հաղթանակած դուրս գալ»,-ասել է Ռոգոզինը:

Նույն շարքից