Միջազգային 

Ադրբեջանը ագրեսոր կճանաչվի, եթե պատերազմ սկսի, իսկ Հայաստանը կճանաչի ԼՂ-ն. Անդրեյ Եպիֆանցև

analitik.am

Շփման գծում տիրող սրված իրավիճակի և Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների մասինPanorama.am-ը զրուցել է կովկասի հարցերով ռուս փորձագետ Անդրեյ Եպիֆանցևի հետ:

Ա. Եպիֆանցևի կարծիքով` Ադրբեջանի այս վարքագիծը պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանը անհանգստացած է Հայաստանի մոտալուտ անդամակցությամբ Եվրասիական միությանն ու Մաքսային միությանը, ինչը վեր է հանել Լեռնային Ղարաբաղի սահմանների հարցը:

 

«Դժվար է ասել` սա կբերի՞ պատերազմի, թե՞ ոչ, բայց Ադրբեջանի համար Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրավիճակը ըստ էության ավելի չի բարելավվել: Ադրբեջանը վստահություն չունի, որ պատերազմ սկսելու դեպքում կկարողանա հաղթել: Հայաստանի դեմ նա չի կարող պատերազմել, քանի որ այստեղ կա Ռուսաստանի գործոնը, իսկ Լեռնային Ղարաբաղի դեմ նա կարող է պատերազմել միայն բլիցկրիգով, որը կարող է տևել 5-7 օրից ոչ ավել. հակառակ դեպքում արևմուտքը նրան կպարտադրի դադարեցնել պատերազմը, քանի որ նավթամուղերը կհայտնվեն վտանգի տակ: Այս պարագայում Ադրբեջանի համար ռիսկերը չափազանց մեծ են. Հայաստանը, հավանաբար, կճանաչի Լեռնային Ղարաբաղը, իսկ Ադրբեջանը կճանաչվի որպես ագրեսոր, քանի որ այդ պարագայում Հայաստանը կարող է ասել, որ պարզապես պատասխանում էր ագրեսիային: Սա կհանգեցնի Ադրբեջանում ազգային գաղափարի անկմանը, ինչը 20 տարի շարունակ բնակչությանը պարտադրում էր երկրի էլիտան: Դա էլ իր հերթին կարող է հանգեցնել լուրջ ազգային խռովությունների և անգամ հեղաշրջման: Այստեղ ռիսկը շատ մեծ է, և Ադրբեջանը տրամաբանորեն չպետք է դիմի այդ քայլին», - նշել է Եպիֆանցևը:

 

Առավել մանրամասն՝ այստեղ:
 

Նույն շարքից