Միջազգային 

2 Boeing-ի աղետի վայրում զինադադարի վերաբերյալ Ռուսաստանի նախաձեռնությունն արգելափակել են

Արևմտյան երկրները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել են Ուկրաինայում մալայզիական Boeing-ի ավիաաղետի վայրում զինադադարի օգտին՝ Ռուսաստանի առաջարկած հայտարարությունը: Այս մասին հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինին:


«Այն արգելափակվեց տիպական կերպով: Որոշ եկրներ, իհարկե, Լիտվան և ԱՄՆ-ը, սկսեցին առաջարկել ուղղումներ՝ ասելով, որ հայտարարության մեջ չկա քննադատություն նրանց գործողությունների նկատմամբ, ում նրանք անվանում են «անջատականներ»,- նշել Է դիվանագետը:  

 

Հայտարարության նախագծում ընդգծված Է Անվտանգության խորհրդի 2166-րդ բնաձևի խստիվ կատարման» անհրաժեշտությունը, որը պահանջում Է ավիաաղետի անկախ հետաքննություն, և այն գործողություններից խուսափում, որոնք կարող են վնասել ինքնաթիռի կործանման վայրի անվթարությունը:

 

Մալայզիական ավիագծերի Boeing-777-ն Ուկրաինայի արևելքում աետի Է ենթարկվել հուլիսի 17-ին:

 

Նույն շարքից