Ինչպես տեղեկացնում է ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ն պլանավորում է մեծացնել Ուկրաինայի հետ համատեղ զորավարժությունների քանակը: Այս մասին երեկ Կիևում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը. «Մենք հետագայում նույնպես զարգացնելու ենք ուկրաինացի զինվորականների ու ՆԱՏՕ-ի զինվորականների միջև համագործակցությունը:
Մենք պլանավորում ենք նաև հետագայում անցկացնել ավելի շատ զորավարժություններ, համագործակցության միջոցառումներ և նախապատրաստման ու ուսուցման համատեղ միջոցառումներ»: