Միջազգային 

Խուան Մանուել Սանթոսը ստանձնել է Կոլումբիայի նախագահի պաշտոնը

Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանթոսը օգոստոսի 7-ին երկրի Կոնգրեսի աջեւ երդվել է եւ պաշտոնապես ստանձնել նախագահի պաշտոնը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


Հանդիսավոր արարողությանը մասնակցել են 120 երկրների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ռուսաստանից արարողությանը ներկա է եղել ՌԴ թմրամիջոցների դեմ վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար Վիկտոր Իվանովը:


Սանթոսը վերընտրվել է Կոլումբիայի նախագահի պաշտոնում այս տարվա հունիսին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլով: Նա ստացել էր ընտրողների 51 տոկոսի ձայները:

 

Սանթոսի հիմնական խնդիրը ապստամբների հետ խաղաղ բանակցություններն ավարտելն է, ինչպես նաեւ մի շարք սոցիալ-տնտեսական բարեփոխումների անցկացումը, այդ թվում առողջապահության, կրթության համակարգերի բարեփոխումները, հարկային օրենսդրության մեջ փոփոխությունները:

Նույն շարքից