ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդակցություն է անցկացրել Ռուսաստանի Ազգային անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով երկրի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին: Պեսկովն ասել է, որ մանրամասն քննարկվել է Ուկրաինայի Արևելքում տիրող իրավիճակը, մասնավորապես ահագնացող հումանիտար աղետի շեշտադրումներով:
Քննարկվել են նաև Ռուսաստանի տնտեսական անվտանգությանն առնչվող հարցեր: Քննարմանը մասնակցել են Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, ՆԳՆ ղեկավար Վլադիմիր Կոլոկոլցևը, ԱԻՆ ղեկավար Վլադիմիր Պուչկովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը: