Միջազգային 

Իրանի նախագահը կայցելի Ադրբեջան

analitik.am

Իրանի եւ Ադրբեջանի կառավարությունները մտադիր են սեղմ ժամկետներում բոլոր անհրաժեշտ աշխատանքներն իրականացրել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանիի՝ Բաքու այցի համար: Այդ մասին հաղորդում է Իրանի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական երկկողմ միջկառավարական հանձնաժողովների համանախագահ Մահմուդ Վաեզին: 


Ինչպես նշել է Վաեզին, կողմերը աշխատանքներ են իրականացնում երկու երկրների գործարար շրջանների առավել սերտ համագործակցության համապատասխան պայմանների ստեղծման համար եւ ներդրումների փոխադարձ պաշտպանության մասին նոր համաձայնության նոր նախագիծ են նախապատրաստում:


Նախարարը նաեւ հաղորդել է մոտակա ամիսներին ծրագրված կառավարական պատվիրակությունների փոխադարձ այցերի մասին: Մասնավորապես, Ադրբեջանը պատրաստվում է այցելել Իրանի առողջապահության նախարարին եւ մաքսային գերատեսչության ղեկավարին:


Վաեզին հավելել է, որ իրանական կողմը իրանա-ադրբեջանական առեւտրային պալատի ստեղծման մասին առաջարկությամբ է հանդես եկել, հաղորդում է «Vestnik Kovkasa»-ն :

Նույն շարքից