Միջազգային 

ԳԴՀ նախկին դեսպանը քննադատում է Ռուսաստանին՝ Ադրբեջանին զենք վաճառելու համար

analitik.am

Քաղաքականորեն հակաարդյունավետ է, որ երկիրը, որը պետք է միջնորդի դեր խաղա  խնդրի լուծման գործում, կողմերից մեկի համար զենքի ամենակարեւոր մատակարարներից է:  Այդ մասին «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությանը հայտնել է Հայաստանում Գերմանիայի նախկին դեսպան Հանս Յոխեն-Շմիդթը:


«Չափազանց կարեւոր եմ համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ եւ մադրիդյան սկզբունքների հիման վրա: Սահմանային միջադեպերի արդյունքում զոհվածների տագնապալի թիվը քաղաքական ահազանգ է, որ առանց շահագրգիռ կողմերի առավել մեծ քաղաքական պատրաստակամության՝ հաղթահարել բանակցային գործընթացում առկա փակուղին, Հարավային Կովկասում անվտանգության անկայուն իրավիճակը կշարունակի վատթարանալ: Սպառազինությունների անհամաչափ մրցավազքը բացասաբար է անդրադառնում Հարավային Կովկասի այս հատվածում ստեղծված իրավիճակի վրա: Քաղաքականորեն հակաարդյունավետ է, որ երկիրը, որը պետք է միջնորդի դեր խաղա խնդրի լուծման գործում, զենքի ամենակարեւոր մատակարարներից մեկն է»,- ասել է նախկին դեսպանը:


Յոխեն-Շմիդթը նշել է, որ միջազգային հանրությունը բավարար չափով չի դատապարտել Հարավային Կովկասի երկրներին զենքի մատակարարման շարունակական հոսքը:

Նույն շարքից