Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղար Ջեյմս Բրեյդիի մահը, ով տուժել է 1981թ.-ին նախագահ Ռոնալդ Ռեյգանի դեմ հարձակման ժամանակ, բռնի էր: Նման եզրակացության են հանգել ամերիկացի դատաբժիշկները, հաղորդում է BBC-ն:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», Ջեյմս Բրեյդին մահացել է օգոստոսի 4-ին՝ 73 տարեկան հասակում: Նա լուրջ վնասվածքներ էր ստացել 1981թ.-ին եւ պարարիչի էր ենթարկվել: Կյանքի մնացած հատվածը Բրեյդին անց է կացրել հիվանդասայլակում: Նա զենքի շրջանառության վերահսկողության հետեւողական կողմնակից էր դարձել. զենք ունեցող անձի ստուգում պահանջող դաշնային օրենքը կրում է նրա անունը:
Դատաբժիշկների կարծիքով՝ Բրեյդիի մահը վնասվածքների հետեւանքով էր, որոնք ստացել էր նախագահ Ռոնալդ Ռեյգանի դեմ հարձակման ժամանակ: Այդ կերպ, ամերիկացի նախագահի վրա հարձակում գործած Ջոն Հինքլի կրտսերի դեմ այժմ կարող են սպանության մեղադրանք ներկայացնել: