Միջազգային 

Թուրքիան չի հարվածի ԻԼԻՊ-ին

Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը հայտարարել է, որ  Թուրքիան չի մասնակցել ԱՄՆ-ի կողմից ԻԼԻՊ-ի (Իրաքում եւ Լեւենթում իսլամական պետություն) ահաբեկչական խմբավորման դեմ իրականացված գործողություններին:


Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը Սըվասի զորամասերից մեկում միջոցառումների է մասնակցել, որի ժամանակ պատասխանել է լրագրողների հարցերին՝ անդրադառնալով նաեւ Իրաքում տիրող իրավիճակին:


Իսմեթ Յըմազը նշել է, որ  Թուրքիան չի մասնակցել ԱՄՆ -ի կողմից Իրաքում ԻԼԻՊ-ի դեմ գործողություններին: «Այս պահին խոսք լինել չի կարող ԻԼԻՊ-ին հարվածելու մասին: ԱՄՆ-ը Հյուսիսային Իրաքում ներկայացուցիչներ ունի եւ իր շահերը պաշտպանելու համար իրականացնում է հարձակումներ»,-նշել է Թուրքիայի պաշտպանության նախարարը:

Նույն շարքից