Միջազգային 

ՌԴ եւ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են Ուկրաինայի իրավիճակը

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մեծ Բրիտանիայի իր գործընկեր Ֆիլիպ Հեմոնդի հետ քննարկել է Ուկրաինայի իրավիճակը: Այս մասին նշվում է ՌԴ ԱԳՆ կայքում:


«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են ուկրաինական ճգնաժամը՝ ուշադրություն դարձնելով հակամարտության շրջանում մարդասիրական իրավիճակին: Լավրովը տեղեկացրել է Ուկրաինայի հարավ-արեւելքի տուժած բնակչությանը ռուսական կողմից մարդասիրական օգնություն տրամադրելու պատրաստակամության մասին՝ նշելով, որ Ռուսաստանն այդ հարցում կապ է պահպանում միջազգային կազմակերպությունների հետ»,- ասված է հաղորդագրության մեջ:


Կողմերն ընդգծել են նաեւ Կիեւի կողմից ապրիլի 17-ի Ժնեւի հայտարարության դրույթների անհապաղ իրականացման կարեւորությունը:


Ավելի վաղ Լավրովն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիին կոչ էր արել աջակցել Ուկրաինայի հարավ-արեւելք մարդասիրական առաքելություն ուղարկելու մասին ռուսական կողմի նախաձեռնությանը:

Նույն շարքից