Միջազգային 

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ողջունում է նախագահների հանդիպումը Սոչիում

analitik.am

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ Սոչիում կայացած հանդիպումը եւ կողմերին իրավիճակի կայունացման կոչ արել:


«Ես ողջունում եմ Ադրբեջանի նախագահ Ալիեւի, Հայաստանի նախագահ Սարգսյանի եւ ՌԴ նախագահ Պուտինի միջեւ Սոչիում կայացած հանդիպումը: Շփման գծում եւ հայ-ադրբեջանական պետական սահմանին զինված միջադեպերից հետո հանդիպումը երկու երկրների միջեւ երկխոսության վերականգնման ճանապարհին դրական քայլ է», - ասվում է Գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ:


Գլխավոր քարտուղարը կոչ է արել բոլոր անհրաժեշտ ջանքերը գործադրել բռնության սրմանը վերջ դնելու համար: «Ես նաեւ կցանկանայի խորին ցավակցությունս հայտնել զոհվածների ընտանիքներին: Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան ստորագրած անդամ-պետությունների միջեւ բռնությունը տեղ չունի, քանի որ համաձայնագիրը բոլոր եվրոպացիների համար երաշխավորում է ապրելու իրավունքը», - հայտարարել է Յագլանդը:

Նույն շարքից