Միջազգային 

Հայոց ցեղասպանությանը ճանաչող թեկնածուն Թուրքիայում 4 մլն ձայն է հավաքել

Թուրքիայի նախագահական ընտրություններում յուրահատուկ ռեկորդ է սահմանել քուրդ թեկնածու Սելահաթին Դեմիրթաշը՝ հավաքելով գրեթե 3,9 մլն ձայն:


Նախկինում քրդական կուսակցության ձայները տարբեր տիպի ընտրություններում չեն անցել 2,5 մլն-ը, իսկ Սելահաթին Դեմիրթաշին հաջողվել է ռեկորդ սահմանել՝ մեծ թվով ձայներ ստանալով ինչպես քրդաբնակ արեւելյան նահանգներից, այնպես էլ արեւմտյան հատվածից:


Նույնիսկ այնպիսի շրջաններում, որտեղ քրդական կուսակցությունը ոչ մի տոկոս ձայն չի ստացել, Դեմիրթաշին հաջողվել է ստանալ 3 տոկոսից ավել ձայն:


Դեմիրթաշը արեւելյան մի շարք նահանգներում ջախջախիչ հաղթանակներ է տարել՝ հավաքելով 80 տոկոսից ավել ձայն:


Սելահաթին Դեմիրթաշը ծնվել է 1973-ի ապրիլի 10-ին, Խարբերդի Բալուի շրջանում։ Ավարտել է Անկարայի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, որից հետո երկար տարիներ զբաղվել է փաստաբանական գործունեությամբ։


Սելահաթին Դեմիրթաշը բազմիցս դատապարտել է Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանությունը եւ պնդել, որ Թուրքիան պետք է ճանաչի Ցեղասպանությունը։

Նույն շարքից