Միջազգային 

Իրաքի դատարանը երկրի նախագահի հետ վեճում սատարել է վարչապետին

analitik.am

Իրաքի դատարանը վարչապետ Նուրի Մալիքիի եւ նախագահ Ֆուադ Մասումի միջեւ ծագած վեճը վճռել է հօգուտ վարչապետի՝ հայտարարելով, որ վերջինս կարող մնալ վարչապետի պաշտոնում եւ նոր կառավարություն ձեւավորի:


Սահմանադրության համաձայն, վարչապետը նշանակումները պետք է հաստատի նախագահի առաջարկությամբ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Ավելի վաղ, Մալիքին Ֆուադ Մասումային մեղադրել էր երկրի նոր վարչապետի նշանակումը ձգձգելու մեջ եւ հայտարարել, որ հայց կներկայացնի դատարան:


Ավելի վաղ, Բաղդադի կառավարական թաղամասը շղթայել էր վարչապետին հավատարիմ եւ հիմնականում շիաներից բաղկացած ուժային ստորաբաժանումները: Զինվորականները հսկիչ-անցագրային կետեր են սահմանել մայրաքաղաքի մուտքին եւ շրջապատել ռազմավարան կարեւոր օբյեկտների մեծ մասը:


Նախօրեին Նուրի Մալիքին չի թաքցրել երեք անգամ անընդմեջ վարչապետի պաշտոնում հայտնվելու իր հույսերը՝ չնայած սուննիների, քրդերի եւ նույնիսկ հավատակից շիաների կողմից պաշտոնաթող լինելու չդադարող կոչերին:


ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ Իրաքում կառավարության ձեւավորումը կարող է որոշիչ դեր ունենալ երկրի կայունություը վերականգնելու գործում: Քերրին վարչապետին կոչ է արել չխոչընդոտել այդ գործընթացին:

Նույն շարքից