Միջազգային 

Չիլինգարովը հեռանում է ՌԴ Դաշնության խորհրդից

analitik.am

Արկտիկայի ուսումնասիրմամբ զբաղվող Արթուր Չիլինգարովը, ով ՌԴ Դաշնության խորհրդում ներկայացնում էր Տուլայի գործադիր մարմինը, լքում է սենատորի պաշտոնը: Այս տեղեկությունը ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հետ զրույցում հաստատել է Տուլայի մարզի կառավարության մամուլի ծառայությունը:


Նշվում է, որ Չիլինգարովը  մտադիր է շարունակել համագործակցությունը տարածաշրջանի իշխանությունների հետ:


Դեռ հայտնի չէ, թե ով է զբաղեցնելու Չիլինգարովի տեղը Դաշնության խորհրդում:


«Այդ որոշումը կկայացնի նահանգապետ Գրուզդեւը: Այսօր նա աշխատանքային այցով Իվանովոյի մարզում է, եւ ծրագրվող նշանակումների մասին լուրեր չեն ստացվել», — հայտարարել են մամուլի ծառայությունից:


«Ես, չնայած «Ռոսնեֆտ» ընկերությունում իմ նշանակմանը, հետագայում էլ կաշխատեմ հանուն Տուլայի երկրամասի բարօրության, կօգնեմ Վլադիմիր Գրուզդեւին` զանգվածային փոփոխություններ կատարելու իր աշխատանքում», - մեջբերում է Չիլինգարովի մալուլի ծառայությունը:

Նույն շարքից