Միջազգային 

ԵԽ-ն մտահոգված է ադրբեջանցի իրավապաշտպանների կալանավորման փաստով

analitik.am

Հեռախոսազրույց է կայացել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ: Զրույցի արդյունքում Յագլանդը հանդես է եկել հայտարարությամբ, որում խոր անհանգստություն է հայտնել ադրբեջանցի իրավապաշտպանների կալանավորման փաստով:


«Ադրբեջանի նախագահի հետ հեռախոսազրույցում  ես խոր անհանգստություն եմ հայտնել` վերջին օրերին հայտնի իրավապաշտպանների ձերբակալութունների կապակցությամբ:


Մենք պայմանավորվել ենք աշխատանքային խմբի գործունեությունը վերսկսելու մասին, որը բաղկացած էր նախագահի աշխատակազմի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից: Այն ստեղծվել էր  2003 թ. եւ գործել մինչեւ 2008 թ.:  Աշխատանքային խմբի գործունեությունը կվերսկսվի՝ դրա  կազմում Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչների մասնակցությամբ:


Այդ կառույցի վերականգնումը տեղի կունենա հնարավորինս արագ եւ լավ հնարավորություն կլինի իրավապաշտպանների դեմ առաջադրված մեղադրանքներն ստուգելու, ինչպես նաեւ իշխանությունների եւ քաղաքացիական հասարակության միջեւ երկխոսություն սկսելու համար», - ասվում է հայտարարությունում:

Նույն շարքից