Միջազգային 

Դա ցինիզմի աղաղակող դրսեւորում է. Լավրով

analitik.am

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «ցինիզմի աղաղակող դրսեւորում» է անվանել Ուկրաինայի հարավ-արեւելքին հումանիտար օգնություն ցուցաբերելու անհրաժեշտությունը ճանաչելու Արեւմուտքի մերժումը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:


«Եթե ճիշտ է, որ երեք առաջնորդներ (ԱՄՆ-ի, Գերմանիայի եւ Բրիտանիայի- խմբ.) համաձայնել են, որ Ուկրաինայի հարավ-արեւելքին հումանիտար օգնություն ցուցաբերելու ոչ մի անհրաժեշտություն չկա, քանի որ բոլոր անհրաժեշտ քայլերն արդեն ձեռնարկվում են, ապա դա ցինիզմի աղաղակող դրսեւորում է», - հայտարարել է նախարարը:


Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիին հայտարարել էր Ուկրաինայի արեւելքում հումանիտար աղետը կանխելու անհրաժշտության մասին:


Ղրիմի Դաշնային խորհրդի անդամ Օլգա Կովիտիդի խոսքով՝ տարածաշրջանում կարող է համաճարակ սկսվել:

Նույն շարքից