Միջազգային 

Ալիևի շնորհավորական ուղերձն Էրդողանին

analitik.am

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի ընտրված նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանին շնորհավորել է ընտրություններում հաղթելու կապակցությամբ, հաղորդում է APA-ն:


«Հարգելի պարոն վարչապետ, թանկագին Եղբայր: Սրտանց Ձեզ շնորհավորում եմ նախագահական ընտրություններում փայլուն հաղթանակի կապակցությամբ, որոնք Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ անցկացվել են համազգային քվեարկության ճանապարհով: Ոչ մի կասկած չկա, որ այս ընտրությունները նոր փուլի սկիզբ կդառնան եղբայրական Թուրքիայի պատմության մեջ: Ուղիղ քվեարկության արդյունքներն ակնհայտ վկայությունն են Ձեր հանդեպ ժողովրդի մեծ հավատի և վստահության, բարձր գնահատականն են Ձեր վարած հաջող քաղաքականության և Ձեր անգնահատելի ծառայությունների եղբայրական Թուրքիայի բազմակողմանի զարգացման և բարգավաճման ճանապարհին: Բաց, ազատ և թափանցիկ պայմաններում անցկացված այս ընտրությունները, որոնք պատմական իրադարձություն են դարձել հասարակության ժողովրդավարական զարգացման ճանապարհին, միաժամանակ Թուրքիայի եղբայրական ժողովրդի կամքի ակնհայտ դրսևորումն են: Ձեր այս հաղթանակը նաև Թուրքիայի հաղթանակն է:

Թանկագին եղբայր, օգտվելով հնարավորությունից՝ Ձեզ հրավիրում եմ Ձեզ համար հարմար ժամանակ այցելել Ադրբեջան: Ձեզ ցանկանում եմ ամուր առողջություն, երջանկություն և հաջողություններ բարձրագույն պետական գործունեության մեջ հանուն եղբայրական Թուրքիայի բարգավաճման, հանգստություն և բարեկեցություն Ձեր ժողովրդին»,-նշված է շնորհավորական հաղորդագրության մեջ:

Նույն շարքից