Միջազգային 

Սոչիում կայացած հանդիպումը ոգևորել է ԱՄՆ-ին. Ջեյմս Ուորլիք

analitik.am

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նպատակով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների` Սոչիում կայացած հանդիպումը ոգևորել է Միացյալ Նահանգներին:  «ԱՊԱ» գործակալությանը տված հարցազրույցում այս մասին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

 

Նա հատուկ գոհունակություն է արտահայտել, որ Հայաստանի և  Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը հաստատել են երկխոսության շարունակման և հակամարտության խաղաղ կարգավորման  իրենց ապրտավորությունները: «Մենք հույս ունենք, որ շփման գծում իրավիճակը կկայունանա և կողմերը, դրսևորելով քաղաքական կամք, կհամագործակցեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հակամարտության լուծման ուղիների որոնման գործում»,- ասել է ամերիկացի համանախագահը:

Նույն շարքից