Միջազգային 

Գերտերությունները պետք է կանխեն եզդիների ցեղասպանությունը. Թամոյան

analitik.am

Վերջին 10 օրերին Իրաքի հյուսիսում մոտ 500 եզդիներ ջարդերի են ենթարկվել: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի Եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը:

Նրա խոսքով՝ մուսուլմանական աշխարհն ընդհանրապես չի հարգում այլ ազգերին, նրանք ցանկանում են ոչնչացնել եզդիներին, քրիստոնյաներին: «Ուստի գերտերությունները, ՄԱԿ-ը, Եվրոպայի խորհուրդը, պետք է լուրջ քայլեր ձեռնարկեն այդ կապակցությամբ: ԱՄՆ դեսպանատանը մենք արտահայտել ենք մեր ցանկությունը, որպեսզի 10 հազար քմ տարածքը, որտեղ բնակվում են եզդիները, համարվի Միացյալ Նահանգների վարչական տարածք. մենք պատրաստ են դառնալ այդ պետության գաղութը, միայն թե ցեղասպանություն չլինի», - նշեց Թամոյանը: Նա ընդգծեց, որ եզդիները կիսում են Օսմանյան Թուրքիայում հայերի ճակատագիրը:

Հիշեցնենք, որ Իրաքի հյուսիսում, 10 հազար քմ տարածքում, որն համարվում է եզդիների բնակավայրը, «Իրաքի եւ Լեւանտի (Շամի) իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը արդեն մեկ շաբաթ շարունակ ոչնչացնում է տեղի բնակիչներին:

Նույն շարքից