Analitik.am-ի տվյալներով, կառավարությունում այժմ աշխատում են մարդիկ, ովքեր մտմտում են, թե ինչպես անեն, որ Սևանա լճի սիգի որսը միայն իրենք կազմակերպեն և պահածոյացված սիգ արտադրեն՝ դուրս մղելով արդեն ձևավորված սիգի պահածո արտադրող ընկերություններին:
Չենք հրապարակում նման ծրագիր ունեցող անձի անունը, սակայն նա նախկինում ևս աշխատել է Սերժ Սարգսյանի ապարատում և զբաղեցրել է բարձր պաշտոններ, այժմ էլ աշխատում է գործող կառավարությունում: Ինչևէ:
Այստեղ հարցը ոչ միայն հանցագործոթւյան մասին է, այն է՝ սիգ են որսում, պահածոյացնում, իրացնում Հայաստանի խանութներում և ազատ արտահանում, որն օրենքով արգելված է, այլ կան մարդիկ, ովքեր որոշել են այդ բիզնեսը դարձնել մենաշնորհ:
Եթե նախկին կառավարության ժամանակ ևս այս պարկտիկան գործում էր, սիգ էր արտահանվում, ապա այժմ որոշել են գնալ մենաշնորհի ճանապարհով;
Օրերս հրապարակվեց սիգի պահածոյացման ընկերությունենրի անունները, թե ովքեր են դրա հետևում կանգնած, և թե ինչպես են արտահանել և իրացնում:
Իրականում այս գործով վաղուց պետք է Շրջակա միջավայրի նախարարությունը և ազգային անվտանգությունը զբաղվեր, և եթե այս հրապարակումներից հետո սիգի պահածոյացման ընկերությունների փակման կամ նրանց պատասխանատվության ենթարկելու հարց դրվի, ապա դա ոչ թե սիգի կամ Սևանա լճի համար են անհանգստանում, այլ որոշել են սիգը միայնակ որսալ, միայնակ պահածոյացնել և իրացնել, իհարկե նաև արատահնել:
Ահա այսպես են ներկայիս կառավարությունում սիրում Սևանա լիճը և լճի ձկնաշխարհը. ուղղակի հայտնի չէ, թե այս մասին տեղյա?կ է վարչապետը, թե ոչ:
Ի դեպ, ինչու Շրջակա միջավայրի նախարարությունը ձայն չի հանում:
Նշենք, որ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյան վերջերս լրագրողներին ասել է, որ ներկայումս պիլոտային ծրագիր են մշակել, համաձայն որի այս տարի թույլատրելու են 150 տոննա սիգ, արդյունագործական նպատակով որսալ:
Ի դեպ, արգելված է սիգի թե արդյուանգործական, թե ընդհանրապես որսը: Մինչև սիգի արդյունագործական պաշարները չհասնեն 1000 տոննայի՝ որսը չեն թույլատրում մասնագետները, իսկ այժմ մոտ 700 տոննա է, այսինքն մասնագետները դեմ են, որ արդյունագործական նպատակներով սիգի որս կատարվի:
Չի բացառվում, որ Շրջակա միջավայրի նախարարությունը պարզապես օրինականցնելու է սիգի արդյունագործական որսը մենաշնորհելու կառավարությունում նստած որոշ անձանց անձկագին ցանկությունները:
ՀԳ. Մինչ նյութը պատրաստում էի, դատախազությունն արձագանքել էր մամուլի հրապարակումներին՝ սիգ ձկնատեսակի ձեռքբերման, պահածոյացման, արտահանման փաստով և նախաքննությունը հանձնարարվել է քննչական կոմիտեին:
Պարզվում է վերևներում շտապում են:
Գոհար Ստեփանյան