Միջազգային 

Ամերիկյան զորքերն Իրաք չեն վերադառնա

analitik.am

Ամերիկյան զորքերը չեն վերադառնա Իրաք ՝ չնայած  «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների կողմից հրահրված մասշտաբային հարձակումների պատճառով երկրում խորացող ճգնաժամին: Այդ մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, հաղորդում է France Press գործակալությունը:

Պետքարտուղարը նաեւ կոչ է արել Իրաքի նոր վարչապետ Հայդար ալ-Աբադիին հնարավորինս շուտ ձեւավորել կառավարությունը, որն իր կազմի մեջ կներառի երկրի հիմնական էթնիկ ու կրոնական համայնքների ներկայացուցիչներին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մենք Իրաքի նոր վարչապետին կոչ ենք անում հնարավորինս արագ ձեւավորել կառավարության աշխատակազմը: Իր հերթին, ԱՄՆ-ը իր պատրաստակամությունն  է հայտնում աջակցել երկրի կառավարությանը հատկապես «Իսլամական պետության» զինյալների դեմ մղվող պայքարում: Թույլ տվեք անկեղծ լինել ձեզ հետ: Կառավարությունը, որը կարտահայտի Իրաքի ողջ ժողովրդի շահերը՝ սա այն է, ինչ մենք միշտ ցանկացել են: Մեր նպատակը հենց սա է», - մեկնաբանել է Քերրին:

Նույն շարքից