Միջազգային 

ՌԴ պետհաստատություններում կարգելեն օտարերկրյա մեքենաների գնումը

analitik.am

Մոտ ժամանակներս Պետդումայում ծրագրվում է պետական գնումներն արգելող օրինագիծ մտցնել Ռուսաստանում հավաքված այն երկրների ավտոմեքենաների նկատմամբ, որոնք ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներ են ներդրել, գրում է «Izvestia»-ն:

Համապատասխան օրինագիծը նախապատրաստում  է Պետդումայի Սահմանադրական օրենսդրության եւ պետական շինարարության հանձնաժողովի փոխնախագահ Վադիմ Սոլովյովը: Արտասահմանում թողարկված ավտոմեքենաների պետգնումների արգելքը ներդրվել էր դեռ հուլիսի կեսին: Այժմ առաջարկվում է պատժամիջոցները սատարող երկրներից ավտոմեքենաների գնման լիակատար արգելք:

Սոլովյովի խոսքով՝ նման արգելքը թույլ կտա Ռուսաստանին տնտեսապես ավելի անկախ դառնալ: «Աշխարհում կա նաեւ չինական եւ կորեական ավտոարտադրություն: Եվ մեր արտադրությունն էլ նման որոշման պայմաններում ավելի ակտիվորեն կզարգանա»:

Ներկայումս պետպաշտոնյաների շրջանում ամենատարածված ավտոմեքենաները Mercedes-ը եւ Audi-ն են, փաստել է Պետդումայի Սահմանադրական օրենսդրության եւ պետական շինարարության հանձնաժողովի առաջին փոխնախագահ Վյաչեսլավ Լիսակովը:

Նույն շարքից