Միջազգային 

Ադրբեջանը խաբել է Իտալիային

analitik.am

Իտալական «lgiornale.it» կայքը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, շփման գծում տիրող իրավիճակին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռազմաշունչ կոչերին և մեղադրել Իտալիային անորոշության մեջ: 

Ջան Միքալեսինը գրում է. «Թվում էր, թե մանրուք է: Մատեո Ռենցիի կառավարության փորձի պակասի պատճառով ցածր մակարդակի դիվանագիտական խարդախություն է կատարվել: 

Հավանաբար սա հռոմեական նախաբանն է շատ ավելի լուրջ, նաև շատ վտանգավոր ծրագրի: Ադրբեջանական մի ծրագրի, որը նպատակ ունի վերսկսել պատերազմը Լեռնային Ղարաբաղում` հավակնելով հայկական քրիստոնեական տարածքներին, որը արդեն 20 տարի գտնվում է Երևանի աջակցությունը վայելող իշխանության հսկողության ներքո:

Պատերազմը բացահայտորեն վերսկսվել է Ադրբեջանի Նախագահի կողմից, ով օգոստոսի 7-ին թվիթերի միջոցով հայտարարել է Լեռնային Ղարաբաղը հետ վերցնելու ցանկության մասին: 

Ադրբեջանական խաղը, որն օգտվում է Մատեո Ռենցիի կառավարության անփորձությունից, ավելի ճիշտ` ադրբեջանական ռազմական միջամտությունը դիվանագիտական կափարիչով քողարկելու փորձը հասկանալու համար, հարկավոր է վերադառնալ հուլիսի 13, երբ Ալիևը ժամանեց Հռոմ և հանդիպեց մեր կառավարության ղեկավարի հետ: Հանդիպման ավարտին Տրանս-Ադրիատիկ գազամուղի /TAP/ համաձայնությունների շրջանակում, որը նպատակ ունի ադրբեջանական գազը հասցնել Պուլիա, Ալիևի պատվիրակությունը ներկայացնում է երկիմաստ նախագիծ, ըստ որի Իտալիան աջակցում է Լեռնային Ղարաբաղի վերադարձին Ադրբեջանին: 

Մատեո Ռենցիի դիվանագիտական խորհրդականները, փոխանակ կտրուկ ոչ-ով մերժեին նախագիծը, քանի որ այն հակասում է եվրոպական և միջազգային բոլոր բանաձևերին, ժամանակ են խնդրում: Իսկ արտգործնախարարությունը`գիտակցելով խառնաշփոթը, փորձում է այն ուղղել: Բայց արդեն ուշ է: Մինչ Իտալիան ժամանակ է վատնում, Ադրբեջանի դեսպանությունը գովազդում է կեղծ նախագիծը` ներկայացնելով այն որպես ստորագրված: Այդ կեղծիքի միջոցով և օգտվելով Իտալիայի անվստահ կեցվածքից, փորձ է արվում շրջանցել ԵԱՀԿ Մինսկի խմբի, որի կազմում են ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Ռուսաստանը և այլ երկրներ /Իտալիան ներառյալ/, բանակցային գործընթացը, որն արդեն 20 տարի է, ինչ հակամարտության համար դիվանագիտական լուծում է փնտրում»:

Նույն շարքից