Միջազգային 

Նազարբաևն ու Լուկաշենկոն քննարկել են ՀՀ-ի անդամակցությունը ԵՏՄ-ին

analitik.am

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Եվրասիական տնտեսական միության զարգացման, այդ թվում՝ ԵՏՄ-ի մասին պայմանագրի վավերացման եւ վերջինիս Հայաստանի եւ Ղրղըզստանի միացման շուրջ հեռախոսով կարծիքներ են փոխանակել:

«Երկու պետությունների ղեկավարները քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը եւ եվրասիական «եռյակի» ու Ուկրաինայի միջեւ հանդիպման հնարավոր անցկացումը», - ասվում է հաղորդագրութան մեջ, փոխանցում է ria.ru.

2014թ. մայիսի 29-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին փաստաթուղթ ստորագրվեց՝ Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի մասնակցությամբ: Հայաստանը նույնպես հայտնել է կազմակերպությանը միանալու մտադրության մասին. ԵՏՄ-ին Երեւանի անդամակցության հարցը նախանշված է այս տարեվերջին: Միությանը անդամակցելու մտադրության մասին հայտարարել է նաեւ Ղրղըզստանը:

Նույն շարքից