Միջազգային 

Ուկրաինայի ԱԳՆ-ն անընդունելի է համարում Պուտինի այցը Ղրիմ

analitik.am

Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՌԴ նախագահ Պուտինի և Պետդումայի պատգամավորների մոտալուտ այցը Ղրիմ անթույլատրելի և անընդունելի է: Դրա մասին հայտարարել է  РБК-Украина-ն:


«Դա անթույլատրելի և անընդունելի է: Ղրիմն անօրինականորեն օկուպացված է: ՌԴ ղեկավարության այցը Ղրիմ անընդունելի է, դա ուկրաինական արտաքին գործերի նախարարության հստակ և միանշանակ դիրքորոշումն է», - հայտարարել է ԱԳ փոխնախարար Դանիիլ Լուբկիվսկիյը: 

 

Ռուսական ղեկավարության այցը Ղրիմ նախատեսվում է օգոստոսի  14-ին: Պուտինը պատրաստվում է ելույթ ունենալ խորհրդարանի և նախարարների առջև: 


Մայիսի 15-ին Ուկրաինայում օրենք ընդունվեց, որով կարգավորվում է Ղրիմի և Սևաստոպոլի ստատուսը, նրանց օդային տարածքները, ինչպես նաև Ուկրաինայի ներքին ջրային և ծովային տարածքները՝ որպես ժամանակավորապես օկուպացված տարածաշրջան:  


Հիշեցնենք, որ Ղրիմը վերամիավորվել է ՌԴ-ին 2014-ի մարտի 18-ին՝ հանրաքվեի արդյունքում: 

Նույն շարքից