Միջազգային 

Իրաքում նոր կառավարություն է ձևավորվում

analitik.am

Իրաքի վարչապետ նշանակված Հայդար ալ Աբադին սկսել է նոր կառավարության ձևավորման հարցով խորհրդակցությունները խորհրդարանական խմբակցությունների հետ:

Խորհրդակցությունները կտևեն մեկ ամիս: Միևնույն ժամանակ ալ Աբադին հատուկ հայտարարությամբ կոչ է արել քաղաքական բոլոր ուժերին «որոնք հարգանքով են վերաբերվում Սահմանադրությանը և ժողովրդավարական սկզբունքներին, միավորել իրենց ջանքերը ընդդեմ մարտահրավերների, որոնց բախվում է Իրաքը»: Նա նաև հաստատել է, որ պատրաստ է քաղաքական ուժերի հետ քննարկել  «ոչ միայն նոր կառավարության ձևավորումը, այլև ընդհանուր պատկերը՝ Իրաքի սահմանադրական, քաղաքական և տնտեսական խնդիրները հաղթահարելու համար», փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Իրաքի նախագահ Ֆուադ Մաասումը երկուշաբթի «Ազգային դաշինք» շիական խոշոր խորհրդարանական միավորման պատգամավոր Հայդեր ալ Աբադիին պաշտոնապես հանձնարարել էր կառավարություն ձևավորել: Սակայն գործող վարչապետ Նուրի ալ Մալիքին համաձայն չէ այդ նշանակմանը և հայտարարել է, որ այն կվիճարկի դատարանում:

Նույն շարքից