Միջազգային 

Ադրբեջանն ու Դաղստանը պատերազմի շեմին են հայտնվել

analitik.am

Ադրբեջանն ու Դաղստանը Սամուր գետի ջրային ռեսուրսների պատճառով պատերազմի շեմին են հայտնվել:

Բանն այն է, որ Դաղստանի Մագարամքենթի շրջանում ոռոգման ջուրը չի բավականացնում, քանի որ սահմանային Սամուր գտի ջրերի մեծ մասը վերցնում է ադրբեջանական կողմը: Վերջինս դա անում է միջազգային համաձայնագրին հակառակ:

Դաղստանի կառավարությունում հատուկ հանձնաժողով է ստեղծվել, որը տեղացիների բողոքի հիման վրա ուսումնասիրելու է ապօրինի ջրառը Ադրբեջանի կողմից: Տեղի չորս գյուղերից Ռուսաստանի վարչապետին և Դաղստանի կառավարության ղեկավար Աբդուսամադ Համիդովին արդարությունը վերականգնելու խնդրագիր է ուղարկվել, որում նրանք խնդրում են «կանխել կոնֆլիկտային իրադրությունը»:

2010-ի սեպտեմբերին Ադրբեջանը Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի այցի ժամանակ Սամուրի ջրերը 50/50 հարաբերակցությամբ օգտագործման մասին համապատասխան համաձայնագիր էր ստորագրվել: Սակայն Ռուսաստանի կողմից, ըստ բողոքների, ջրառը պատշաճ կերպով չի վերահսկվում: Ըստ այդմ՝ Ադրբեջանը վերցնում է Սամուրի ջրերի մոտ 90%-ը: Այն դեպքում, երբ 1967-2010 թթ. Ռուսաստանը և Ադրբեջանը Սամուրի ջրերն օգտագործել են՝ Դաղստանի համար 16,7%, Ադրբեջանի համար 49,6%, իսկ էկոլոգիական ջրապահման համար 33,4% համամասնությամբ:

Սամուրը իր հոսքի 96,4%-ով ձևավորվում է Դաղստանում։

Նույն շարքից