Միջազգային 

Բրիտանացի նախարարը պաշտոնը լքել է ցածր աշխատավարձի պատճառով

analitik.am

Բրիտանիայի Աֆրիկային գործերով նախարար Մարկ Սիմոնդսը հրաժարական է տվել 120 հազար ֆունտ (200 հազար դոլար) տարեկան եկամտով Լոնդոնում ապրելու անհնարինության պատճառով փոխանցում է The Daily Telegraph-ը:

Թերթը գրում է, որ Սիմոնդսի տարեկան աշխատավարձը 89 435 ֆունտ է եղել (շուրջ 150 հազար դոլար): Պետությունը վճարել է նաև  մայրաքաղաքում  նրա բնակարանի վարձավճարը՝ տարեկան 27 875 ֆունտ (47 հազար դոլար):

Պաշտոնյան պարզաբանել է, որ ստիպված է եղել բնակվել Լոնդոնի հյուրանոցում, իսկ ընտանիքի համար տուն վարձել Լինքոլնշիրում՝ Լոնդոնից հարյուրավոր կմ հեռավորության վրա (կոմսություն Անգլիայի արևելքում՝ Հյուսիսային ծովի ափերին): Ըստ նրա՝ հատկացված գումարով անհնար էր բոլորով ապրել մայրաքաղաքում:

Սիմոնդսի հրաժարականն ընդունել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը:

Նույն շարքից