Միջազգային 

Իրաքի նորանշանակ վարչապետի տան մոտ մահապարտը պայթեցրել է իրեն

analitik.am

Բաղդադում Ւրաքի նորանշանակ վարչապետ Հայդար ալ-Աբադիի տան մոտակայքում պայթյուն է որոտացել: Զոհերի եւ վիրավորների մասին դեռ չի հաղորդվում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: 


«Մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել է իրենց անցագրային կետի մոտ, որը տանում է վարչապետի տուն», - հայտարարել է տեղական ոստիկանության ներկայացուցիչը: Իրավապահը չի հստակեցրել՝ որքան մարդ կարող էր տուժել ահաբեկչության հետեւանքով:


Անցած երկուշաբթի Ւրաքի նախագահը խորհրդարանական խոշորագույն միավորման թեկնածու Հայդար ալ-Աբադիին հանձնարարել էր նոր կառավարություն ձեւավորել: Սակայն գործող վարչապետ Նուրի ալ-Մալիքին չի համաձայնել այդ որոշման հետ եւ հայտարարել է, որ մտադիր է որոշումը վիճարկել դատարանում:


Ալ-Աբադիի՝ վարչապետի պաշտոնին նշանակումը արդեն աջակցել են ԱՄՆ-ը, Եվրամիությունը, Իրանը, Սաուդյան Արաբիան եւ Արաբական պետությունների լիգան:

Նույն շարքից