Միջազգային 

Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Գազայի հատվածում

analitik.am

Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Գազայի հատվածում՝ ի պատասխան  պաղեստինյան հրթիռակոծության, որը հաջորդել էր եռօրյա հրադադարին։

Բանակի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Իսրայելի պաշտպանության բանակը հարվածում է «Գազայի ամբողջ հատվածի ահաբեկչական օբյեկտներին»։

Պաղեստինյան կողմի ներկայացուցիչը Կահիրեի բանակցություններում հայտարարել է, որ Իսրայելն այսկերպ խախտում է հրադադարի  պայմանները, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ավելի վաղ Իսրայելի եւ Պաղեստինի ներկայացուցիչները պայմանավորվել էին երկարաձգել հրադադարը եւս հինգ օրով՝ այն բանից հետո, երբ կողմերին չէր հաջողվել երկարաժամկետ պայմանավորածության հասնել։
Նախորդ հրադադարի ժամկետը լրացել էր տեղի ժամանակով կեսգիշերին։

Նույն շարքից