Միջազգային 

Գարեջուր և օղի չի ներմուծվի Ռուսաստան Ուկրաինայից

analitik.am

ՌԴ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում հսկողություն իրականացնող «Ռոսպոտրեբնադզոր» դաշնային ծառայությունն ուրբաթ օրվանից դադարեցնում է սպիրտային խմիչքների ներմուծումն Ուկրաինայի տարածքից, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

 

Հաղորդվում է, որ արգելքը կապված է արտադրանքի մակնշման պահանջների խախտման հետ, որոնք հայտնաբերվել են «Օբոլոն», «Սան ԻնբևՈւկրաինա» և «Ուկրաինական դիստրիբյուտորական ընկերություն» արտադրողների մոտ։

 

Ավելի վաղ «Ռոսպոտրեբնադզոր»-ն արգելել էր ուկրաինական հյութերի, կաթնամթերքի, ինչպես նաև բանջարեղենային և ձկնային պահածոների ներմուծումը։

Նույն շարքից