Միջազգային 

Ռուսաստանը ավելի քան 30 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Սիրիա

analitik.am
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը 30 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Սիրիա. ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հաղորդել է նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Դրոբիշևսկին:
 

«Սիրիա է մեկնել Իլ-76 ինքնաթիռը, որը տեղափոխում է 30 տոննա մարդասիրական բեռ»,-ասել է նա:

 

Դրոբիշևսկին ընդգծել է, որ սիրիացի բնակչության համար այդ ինքնաթիռով սննդամթերք է ուղարկվել:

 

Սիրիայում զինյալ հակամարտությունը շարունակվում է 2011թ.-ի մարտից: Այն, ՄԱԿ-ի տվյալներով, ավելի քան 170 հազար մարդու մահվան պատճառ է դարձել: Կառավարական զորքերը փորձում են դիմակայել տարբեր զինյալ խմբավորումների, որոնցից մեկն էլ «Իսլամական պետություն» իսլամիստական ծայրահեղական խմբավորումն է, որը հունիսի սկզբից հարձակման է անցել Իրաքում, գրավել որոշ շրջաններ և հայտարարել Սիրիայի և Իրաքի տարածքում«Իսլամական խալիֆայություն» ստեղծելու մասին:

Նույն շարքից