Միջազգային 

Փարիզն ու Լոնդոնը զենք կմատակարարեն Իրաքի քրդերին

analitik.am

Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի իշխանությունները պայմանավորվել են Իրաքի քրդական միավորումներին զենք մատակարարելու մասին, որոնք դիմադրություն են ցույց տալիս իսլամիստ գրոհայիններին։

Պայմանավորվածությունը ձեռք է բերվել նախագահ Ֆրանսուա Օլանդի և բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնի հեռախոսազրույցի ընթացքում, ասված է Ելիսեյան պալատի հաղորդագրությունում։

Հայտարարության համաձայն՝ կողմերը համաձայնեցրել են հետագա գործողությունները երկու ուղղություններով՝ հումանիտար օգնության մատակարարել և բնակչությանն աջակցել, ինչպես նաև զենք մատակարարել գրոհայիններին դիմակայող ուժերին, փոխանցում է BBC-ն։

Ավելի վաղ ԱՄՆ-ի իշխանությունները օդային հարվածներ էին հասցրել «Իսլամական պետություն» շարժման գրոհայինների դիրքերին՝ փորձելով զսպել Իրաքի հյուսիսում ջիհադիստների հարձակումները։

Նույն շարքից