Միջազգային 

Ալիևը փորձում է նմանվել Պուտինին. Washington Post-ի անդրադարձը

analitik.am

The Washington Post ամերիկյան պարբերականն անդրադարձել է Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանների ձերբակալություններին:

 

Պարբերականը հիշեցնում է մասնավորապես Բաքվում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության՝ Ժողովրդավարության և խաղաղության ինստիտուտի ղեկավար Լեյլա Յունուսի ձերբակալությունը: Նրա հետ ձերբակալել են նաև նրա ամուսնուն՝ պատմաբան Արիֆ Յունուսին: Նշվում է նաև վերջերս մարդու իրավունքների ակտիվիստ Ռասուլ Ջաֆարովի ձերբակալությունը:

 

«Իլհամ Ալիևը փորձում է նմանվել ռուս առաջնորդ Վլադիմիր Պուտինին և նրա վարած քաղաքականությանը, որն իրենից ենթադրում է քաղաքացիական հասարակության առավելագույնս սահմանափակում և ճնշումներ»,- գրում է թերթը:

 

Washington Post-ը նշում է, որ Ալիևը ցանկանում է օգտվել այն փաստից, որ բոլորի ուշադրությունն այժմ Ուկրաինայի վրա է, «սակայն հիմա խորհրդային տարիները չեն, և ոչ քաղաքակիրթ դրսևորումներն անթույլատրելի են»:

 

Լրատվամիջոցը մեջբերում է Յունուսի՝ բանտում գրված բաց նամակից հատված. «Դուք չկարողացաք դիմանալ խոսքերին և պատասխանեցիք բռնությամբ»:

 

Ըստ Washington Post-ի՝ Եվրոպական խորհուրդը պետք է ավելի ուշադիր և հետամուտ լինի նման հարցերին, քանի որ նման իրավախախտ երկիրն իրավունք չունի անդամակցելու ժողովրդավարական կառույցի:

 

Հիշեցնենք, որ Լեյլա-Արիֆ ամուսիններին ներկայացված մեղադրանքները մի քանիսն են՝ խարդախություն, հարկերից խուսափում, ապօրինի գործունեություն և հայրենիքի դավաճանություն:

 

Նույն շարքից