Միջազգային 

Հաքերները կոտրել են Դմիտրի Մեդվեդևի Twitter-ի էջը՝ հրապարակելով վերջինիս հրաժարականի մասին հաղորդագրություն

analitik.am

 

Հաքերներն այսօր կոտրել են Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի Twitter-ի էջը՝ հրապարակելով կառավարության ղեկավարի հրաժարականի մասին հաղորդագրություն, հայտնում է forbes.ru-ն։

 

Տեղական ժամանակով ժամը մոտ 10։15-ին Մեդվեդևի Twitter-ի էջում հրապարակվել է հաղորդագրություն՝ «Հրաժարական եմ տալիս։ Ամաչում եմ կառավարության գործողությունների համար։ Կներեք»։ Բացի այդ, հայտնվել է նաև մեկ այլ հաղորդագրություն՝ «Միևնույնն է` ես կդառնամ ազատ լուսանկարիչ։ Վաղուց եմ երազել»։

 

Վարչապետի բլոգում հայտնվել են նաև ընդդիմադիր, Ալեքսեյ Նավալնու համախոհ Լեոնիդ Վոլկովի և լրագրող Ռոման Դոբրոխոտովի գրառումների ռեթվիթները։

 

Տեղեկությունն այն մասին, որ Մեդվեդևի Twitter-ի էջը կոտրել են, հաստատել են կառավարության մամուլի ծառայությունում։

Նույն շարքից