Միջազգային 

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն աջակցություն է հայտնել Իրաքի նոր վարչապետին

analitik.am

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը երեկ հավանության է արժանացրել Իրաքի նախագահի որոշումը Հայդար Ալ-Աբադիին Իրաքի վարչապետի պաշտոնում նշանակելու վերաբերյալ։ Անվտանգության խորհուրդը կոչ է արել հնարավորին կարճ ժամկետում ձևավորել կառավարություն։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։


ՄԱԿ-ի ԱԽ հայտարարության մեջ ասվում է, որ Ալ-Աբադիի նշանակումը «ոգևորությամբ է ընդունվել այդ կառույցի կողմից, քանի որ դա կարևոր քայլ է այնպիսի կառավարության ստեղծման ճանապարհին, որը կներառի երկրի հասարակության բոլոր շերտերի ներկայացուցիչներին»։

 Սակայն  Իրաքի նախկին վարչապետ Նուրի Ալ-Մալիքին հայտարարել է, որ ինքը շարունակում է պաշտոնավարել, քանի դեռ չկա Իրաքի դատարանի որոշումը։

Նույն շարքից