Միջազգային 

Պուտինն Օբամային լուրջ չի ընդունում. հարցում ԱՄՆ-ում

analitik.am

Fox News հեռուստաընկերությունը հարցում է անցկացրել ՝ ցանկանալով պարզել, թե ինչպես են վերաբերվում ամերիկացիները ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությանը:

Հարցումը կոչված էր պարզել կարծիքը այնպիսի հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են Ուկրաինայի արեւելքի ճգնաժամը, Իրաքի դեպքերը, ամերիկա-իսրայելյան հարաբերությունները: Հատուկ ուշադրություն էր դարձվել Ռուսաստանի հետ հարաբերություններին: Պարզվել է՝ ամերիկացիները դժգոհ են Բարաք Օբամայի գործողություններից:

Պատասխանողների 74%-ի կարծիքով ԱՄՆ-ն Ռուսաստանի հանդեպ բավական կոշտ դիրքորոշում չի զբաղեցնում: Այս ցուցանիշը  8%-ով ավելի է  2014թ. մարտի ցուցանիշից: Ընդ որում՝ դեմոկրատների 66%-ը, հանրապետականների  88%-ը եւ անկուսակցականների  69% -ը նախագահին դիրքորոշումը կոշտացնելու կոչ են անում:

Պատասխանողների միայն 16%-ն է կարծում, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր ամերիկացի գործընկեր Բարաք Օբամային լուրջ է վերաբերվում:

64%-ը կարծում են, որ աշխարհին նոր Սառը պատերազմ է սպասվում: Միայն 31%-ին է գոհացնում ամերիկյան իշխանությունների գործողությունները Ուկրաինայի դեպքերի համատեքստում,  50%-ը դժգոհ են:

Համանման տվյալներ են ստացվել նաեւ Իրաքի հարցով: 37%-ը կողմ են ԱՄՆ-ի քաղաքականությանը,    52%-ը՝ դեմ: Միաժամանակ 65%-ը ճիշտ է՝ համարում ջիհադիստների դիրքերին ավիահարվածներ հասցնելը:

Հարցումն անցկացվել է օգոստոսի 10-12-ը, մասնակցել են  1.001 գրանցված ընտրողներ, փոխանցում է NEWSru.co.il-ը:

Նույն շարքից