Միջազգային 

ԱՄՆ-ում ցուցարարների դեմ արցունքաբեր գազ են կիրառվել

analitik.am

Միսուրի նահանգում բողոքի ակցիայի մասնակիցներին ցրելու համար ոստիկանությունը արցունքաբեր գազ է բաց թողել: 4 օր շարունակվող ակցիան չի դադարում սեւամորթ անչափահասի սպանությունից հետո: Այդ մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով France-Presse գործակալությանը:

Քաղաքի իշխանությունները ակցիայի անցկացումը թույլատրել են միայն ցերեկային ժամերին: Սակայն երեկոյան հարյուրավոր ցուցարարներ չեն ազատել կենտրոնական փողոցը՝ պահանջելով հաղորդել 18-ամյա Մայքլ Բրաունին սպանած մարդու անունը:

Ոստիկանությունը, սակայն, հրաժարվել է հաղորդել՝ իր աշխատակցի անվանգությունը ապահովելու նկատառումներով: Ֆերգյուսոնի բնակչության 70%-ը բաղկացած է աֆրոամերիկացիներից:

Մայքլ Բրաունը սպանվել է օգոստոսի 9-ին, Ֆերգյուսոն քաղաքի երթեւեկելի մասում: Ոստիկանների խոսքով՝ երիտասարդը մեքենայում ծագած վեճի արդյունքում մի քանի հրազենային վերք է ստացել:   Սակայն ականատեսները վկայում են, որ Բրաունը զինված չի եղել եւ նրան սպանել են ձեռքերը վեր բարձրացնելու պահին:

Նույն շարքից