Միջազգային 

Ուկրաինայի Գերագույն ռադայի շենքի առաջ հարյուրավոր ցուցարարներ պահանջում ընդունել բարեփոխումների փաթեթը

analitik.am

Ուկրաինայի Գերագույն ռադայի շենքի առաջ հարյուրավոր ցուցարարներ պահանջում ընդունել բարեփոխումների փաթեթը, այդ թվում՝ լյուստրացիայի մասին:

Ցուցարարները փակել են Գրուշեւսկի փողոցը, որտեղ եւ գտնվում է խորհրդարանի շենքը:

Ցուցարարները «Ազատություն», «Քաղաքական դիրքորոշում», «Կամք» կուսակցությունների եւ «Աջ սեկտոր» շարժման ներկայացուցիչներն են:

Գրուշեւսկի փողոցի երթեւեկելի հատվածում ցուցարարները վանկարկում են «Լյուստրացիա» եւ հարվածում թմբուկներին, հաղորդում է UNIAN-ը:

Խորհրդարանի շենքը շրջապատված է ոստիկանության աշխատակիցներով եւ «Կիև-1» գումարտակի մարտիկներով:

Գործակալության տեղեկություններով՝ Գերագույն ռադայի կենտրոնական մուտքի անմիջապես կողքին տեղակայված են պատգամավորների լուսանկարներով վահանակներ, որտեղ կարելի է նշել՝ կքվեարկե՞ն, արդոք, իլյուստրացիային կողմ, թե՞ ոչ

Օգոստոսի 14-ին Ռադայի նիստին ժողովրդական պատգամավոր Յուրի Դերեւյանկի կողմից պատգամավորներին կառաջարկվի օրակարգ մտցնել «Իշխանության մաքրման մասին» օրենքը:

Առաջին ընթերցմամբ ծրագրվում է նաեւ դիտարկել «Ուկրաինայի ժողովրդական պատգամավորների ընտրության մասին» օրենքում փոփոխությունները: Լրագրողներն այդ փաստաթուղթն անվանել են «գաղտնազերծման (լյուստրացիայի) մասին օրենք»:

Նույն շարքից