Միջազգային 

Սլովակիայում կդադարեցվեն ռուսական գազի մատակարարումները

analitik.am

Սլովակիան պետք է պատրաստ լինի Ուկրաինայի տարածքով ռուսական գազի մատակարարումների ընդհատմանը, հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ին:

«Մենք պետք է պատրաստ լինենք, որ դա կարող է իրականում տեղի ունենալ», - ասել է Ֆիցոն:

Ռուսաստանը հուլիսի 16-ից դադարեցրել էր գազի մատակարարումները Ուկրաինա, սակայն մինչ օրս շարունակում է այդ երկրով տարանցիկ գազ մատակարարել Եվրոպային: Եվրոպան ներմուծվող գազի մոտ մեկ երրոդը Ռուսաստանից է ստանում, ընդ որում, 40%-ը անցնում է Ուկրաինայի տարածքով, իսկ հետո Սլովակիայի:

Նույն շարքից