Միջազգային 

Չպետք է թույլ տանք, որ մեզ հետ անփույթ վարվեն

analitik.am

Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառած երկրներից մի շարք մթերքների ներկրման արգելքն ուղղված են այլ երկրների առևտրային գործընկերների համար հայրենական շուկաների բացմանը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Ըստ նրա՝ «սրանք պարզապես պատասխան միջոցներ չեն, ամենից առաջ հայրենական արտադրողներին աջակցելու միջոցառումներ են, ինչպես նաև Ռուսաստանի հետ համագործակցել ցանկացող երկրների արտադրողների համար մեր շուկաները բացելու միջոցառումներ»:

Մենք պետք է հանգիստ, արժանապատիվ ու արդյունավետ վերակառուցենք մեր երկիրը՝ չանջրպետվելով արտաքին աշխարհից, չխզելով գործընկերների հետ կապերը, բայց և թույլ չտալով մեզ հետ անփույթ վարվել», - նշել է նախագահը:

Հիշեցնենք, ՌԴ կառավարությունն ամբողջական արգելք է սահմանել Ավստրալիայից, ԵՄ-ից, ԱՄՆ-ից և Նորվեգիայից տավարի, խոզի մսի, թռչնամսի, ձկնեղենի, պանրի, կաթի և պտուղ-բանջարեղենային արտադրանքի ներկրման վրա:

Նույն շարքից