Միջազգային 

Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի ռազմական ներկայությունն ավելացնելու հարցը կլուծվի սեպտեմբերի 4-5-ին

analitik.am

Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի ռազմական ներկայությունն ավելացնելու հարցը կլուծվի սեպտեմբերի 4-5-ին՝ դաշինքի Ուելսում կայանալիք գագաթաժողովին, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՆԱՏՕ-ի աղբյուրը: Վերջինս մեկնաբանել է Reuters գործակալությանը Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկու հարցազրույցը, որը հայտարարել էր, թե դաշինքի անդամ երկրները  մոտ են Արևելյան Եվրոպայում իրենց զորքերի ներկայությունն ավելացնելու վերաբերյալ պայմանավորվածության ձեռքբերմանը:

Ըստ աղբյուրի՝ գագաթաժողովում ներկայացվելու է դաշինքի գործողության ծրագիր՝  «եվրոպական պետությունների անվտանգությունն ամրապնդելու վերաբերյալ»:

Պետության ղեկավարները պետք է որոշեն, թե Արևելյան Եվրոպայում, որ սպառնալիքներն են իրական համարվում, իսկ որոնք՝ մտացածին,  և դրա հիման վրա կողմնորոշվեն՝ ուր տեղակայել զորքերը, ինչպես համալրել և ապահովել աջակցությունը: Բացի դրանից, դաշինքը մտադիր է զորավարժությունների նոր ծրագիր ընդունել և հաստատել  ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի ընդլայնումը, որի թիվն այսօր կազմում է 25 հազար մարդ:

Մինչդեռ, դաշինքի առանձին երկրներ շարունակում են պնդել Արևելյան Եվրոպայում խոշոր ցամաքային և ծովային կայաններ ստեղծելու  անհրաժեշտությունը:

Նույն շարքից